In Slider

Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 24,9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 881.8 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 24.9%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 21.7%-ով և կազմել 93,279.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 17.0%-ով և կազմել 1,726,931.8 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 3.0%-ով և կազմել 27,716.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 27,8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 24,439.6 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 27.8%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։  2019թ.-ին արձանագրվել ...

Կարդալ ավելին »

Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը նվազել է

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5%-ով, եւ միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել: Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9%-ով ցածր է անցյալ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 208,739.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 6,051.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6.4%-ով և կազմել 18,483.3 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 19.8%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Պարադոքս անշարժ գույքի շուկայում․ գնորդները պակասում են, գները՝ բարձրանում

Մայրաքաղաքի բնակարանների շուկայում նկատելի փոփոխություններ են եղել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 6040 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թիվը նվազել է 2638 միավորով կամ ավելի քան 30%-ով։ Այսինքն՝ մայրաքաղաքի բնակարանների շուկան անկում է ապրել գրեթե մեկ երրորդով։ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների անկման գրեթե կեսը (ավելի քան 48%) բաժին է ընկնում երկու «էլիտար» թաղամասերին՝ Կենտրոնին և Արաբկիրին։ ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիա․ ՋԷԿ-երի արտադրությունն աճել է, ՀԷԿ-երինը՝ նվազել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,649.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 2,870.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.6%-ով և կազմել 1,368.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 8.5%-ով և կազմել 1,793.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 1.4 ...

Կարդալ ավելին »

Վայելեք վառ աշունը․ այսօր ևս եղանակն առանց տեղումների է

Նոյեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14,  Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times

 Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։ Այդ մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցին մասնակցում էին  «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը , «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ  նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 1 մլրդ դոլար․ Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք քարեր և մետաղներ

Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար  արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը: Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական ...

Կարդալ ավելին »
ajax-loader