Ժամանակակից սմարթֆոններն ունեն բավականին դիմացկուն պաշտպանիչ ապակիներ, որոնք սմարթֆոնի՝ առնվազն մի գանի անգամ ընկնելու դեպքում չեն կոտրվում: Սակայն այսպիսի ապակիները դեռ հեշտությամբ քերծվում է: Այժմ, սակայն, Corning ընկերությունը ներկայացրել է նոր Gorilla Armor ապակի՝ քերծվածքներից ուժեղացված պաշտպանությամբ: Եվ առաջին սմարթֆոնը, որն ստացել է այս ապակին, ֆլագմանային Samsung Galaxy S24 Ultra-ն է։ Corning-ը պնդում է, որ սա էկրանների համար ամենաամուր ապակին է, և առաջիկա օրերին YouTube-ում բազմաթիվ սթրես-թեստեր կհայտնվեն դա ապացուցելու ...
Կարդալ ավելին »In Slider
Սիգարետի արտադրությունն աճել է 23.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 31,358.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.1%-ով։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին արձանագրվել է աճ ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերը կավելանան 81%-ով. ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուքի» էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան ...
Կարդալ ավելին »Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։ Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, ...
Կարդալ ավելին »Ինչքան կարելի է արձակուրդ չգնալ. աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես ...
Կարդալ ավելին »Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Կարդալ ավելին »Հնդկաստանը 3-րդ խոշորագույն գնորդն է քաղաքացիական ինքնաթիռների համաշխարհային շուկայում
Հնդկաստանը դարձել է քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդն աշխարհում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանի կառավարությունը, վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, նպատակ է դրել մինչև 2030 թվականն ավիափոխադրումներում ուղևորահոսքը հասցնել 300 միլիոնի և երկրում օդանավակայանների թիվն ավելացնել մինչև 200: Այդ խնդրի լուծմանը նպաստում է քաղաքացիական ինքնաթիռների գնումների մեր աճը: Հնդկաստանն այս ցուցանիշով դուրս է ...
Կարդալ ավելին »Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքն աճել են 31%-ով
Ամբողջովին էլեկտրական և պլագին հիբրիդային մեքենաների համաշխարհային վաճառքները 2023թ. աճել են 31%-ով՝ նախորդ տարվա 60%-ի դիմաց։ Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Rho Motion հետազոտական ընկերության տվյալները։ «Աճի տեմպերը դանդաղում են, բայց սա այն է, ինչ պետք է ակնկալել աճող շուկաներում: Անհնար է ամեն տարի կրկնապատկել վաճառքը»,- ասում է Rho Motion-ի վերլուծաբան Չարլզ Լեսթերը: Նա նաև հավելեց, որ ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի շահույթը 2023-ին կազմել է մոտ 586 միլիոն դոլար
Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում: Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թվականի համար: Զուտ շահույթ 2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ