Հետաքրքիր փաստեր

5-րդ տարին անընդմեջ․ Toyota-ն աշխարհում առաջինն է մեքենաների վաճառքի թվով

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։  Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։  Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է ...

Կարդալ ավելին »

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հազվագյուտ մետաղների հանքավայրեր կբացահայտի Խաղաղ օվկիանոսում

Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար: Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր ...

Կարդալ ավելին »

Լյուքսեմբուրգ, ԱՄՆ, Շվեյցարիա․ որտեղ են աշխատավարձերն ամենաբարձրը

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են աշխատավարձերը տարբերվում տարբեր երկրներում՝ տնտեսական զարգացում, կյանքի արժեք, աշխատանքային օրենսդրություն և մի շարք այլ գործոններ: Այս փոփոխականների պատճառով դժվար է որոշել աշխարհում եկամտի ընդհանուր մակարդակը: Սա նշանակում է, որ նշված արժեքները հաշվի են առնում տարբեր երկրներում կյանքի արժեքի և գնաճի տարբերությունը: NԵրկիրՄիջին տարեկան աշխատավարձը(դոլար)1🇱🇺 Լյուքսեմբուրգ78,3102🇺🇸 ԱՄՆ77,4633🇨🇭 Շվեցարիա72,9934🇧🇪 Բելգիա64,8485🇩🇰 Դենմարկ64,1276🇦🇹 Ավստրիա63,8027🇳🇱 Նիդերլանդներ63,2258🇦🇺 Ավստրալիա59,4089🇨🇦 Կանադա59,05010🇩🇪 Գերմանիա58,94011🇬🇧 ...

Կարդալ ավելին »

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին  իրականացված պեղումների արդյունքները։  Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ...

Կարդալ ավելին »

1․1 միլիոն միավոր․ BMW-ն մեծ եռյակի նոր առաջատարն է

BMW-ն առաջին կիսամյակում վաճառքի ցուցանիշով առաջատարն է գերմանական պրեմիում ավտոբրենդների շարքում։ BMW-ն ունեցել է Գերմանիայի երեք առաջատար պրեմիում ավտոարտադրողների շրջանում ամենաբարձր վաճառքներն ու էլեկտրական մեքենաների մատակարարման զգալի աճը, մինչդեռ Mercedes-Benz-ը և Porsche-ը բախվել են ցածր պահանջարկի: BMW-ի վաճառքը տարվա առաջին կիսամյակում աճել է 2․3%-ով՝ հասնելով գրեթե 1․1 միլիոն միավորի, իսկ էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 34%-ով՝ կազմելով գրեթե 180 հազար ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայում կկառուցվի ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի

Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին: «Մենք պատրաստվում ենք շարունակել մարդատար երկաթուղու շինարարությունը ամբողջ երկրում: Նպատակն է առաջիկա վեց տարում կառուցել 3 հազար կմ երկաթուղի՝ ուղևորատար գնացքների համար», – ասել է նախագահը: Այս տարի Մեքսիկայում կառուցվել է առավել քան 1.5 հազար կմ ...

Կարդալ ավելին »

Բացվել է հիմնաժայռը․ պեղումներ՝ Երերույքի վաղմիջնադարյան տաճարում

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, ...

Կարդալ ավելին »

La Depeche․ Ֆրանսիայում գողացել են ասպետ Ռոլանդի լեգենդար Դյուրանդալ թուրը

Դյուրենդալ թուրը, որը, ըստ լեգենդի, պատկանում էր ասպետ Ռոլանդին, գողացել են միջնադարյան Ռոկամադուր քաղաքից (Լոտի բաժին, կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում)։ Այդ մասին հայտնում է La Depeche թերթը։ Ըստ թերթի՝ թուրը, որը, ըստ լեգենդի, «մի քանի դար գտնվել է ժայռի ճեղքում, գողացել են»։ Մասունքը գտնվել է գետնից մոտ 10 մ բարձրության վրա, նշվում է հրապարակման մեջ։ «Ռոկամադուրը կորցրել է իր պատմության մի ...

Կարդալ ավելին »

Աստղերի մասին․ NASA-ն ցուցադրել է դեպի Արարման սյուներ թռիչքի տեսանյութը

ՆԱՍԱ-ի աջակցությամբ ստեղծվել է դեպի Ակվիլա համաստեղությունում (Երկրից հեռու է 5700 լուսատարի) գտնվող Արարման սյուների թռիչքի տեսագրությունը։ Վիրտուալ տեսախցիկը ոչ միայն մոտենում է փոշու և գազի այս վիթխարի բնական «քանդակին», այլև շրջում է դրա շուրջը՝ ցուցադրելով տիեզերական այս երևույթի ողջ շքեղությունը։ Hubble աստղադիտակի տեսանելի պատկերների և James Webb աստղադիտակի ինֆրակարմիր պատկերների համադրությունը թույլ է տվել շատ մանրամասներ տեսնել այս ձևավորման մեջ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader