Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերողների միություն
Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են զարդեր և թանկարժեք քարեր,
Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր, այդ թվում՝ 72 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման թափանցիկ քարեր։ Հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում կանցկացնի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոյի հետ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մարտի 22-ին` ժամը 10:30, միության գրասենյակում կանցկացնի եզակի հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Հանդիպման թեման է՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Վալերիա Ֆազիոն հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Միջազգային ...
Կարդալ ավելին »Կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճում է․ ի՞նչ ներուժ կա Հայաստանում
Այսօր կարևոր թեմա է կրիտիկական մետաղների թեման, և Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, պետք է իր ուրույն տեղն ունենա կրիտիկական մետաղների ոլորտում։ Այս մասին փետրվարի 29-ին «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հնարավորությունները» աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ըստ նրա՝ մասնագիտական հանրույթի հետ քննարկվել է հարցը, թե ինչ ներուժ ունի ոլորտը, ...
Կարդալ ավելին »Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում արժեքավոր ծառատեսակներ են տնկում
Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Ըստ աղբյուրի՝ գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ: Նշվում է. որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում:
Կարդալ ավելին »Մոսկվայի մարզում սպանել են Ստաս Նամինի որդի Արտեմ Միկոյանին և նրա տատիկին
Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը հայտնաբերվել են թոշակառու կնոջ և նրա 30-ամյա թոռան դանակահարված մարմինները։ Սպանության կասկածյալը կալանավորված է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունում։ Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ սպանվածներն են ռոք երաժիշտ Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը երաժշտի ավագ որդի Ռոման Միկոյանն ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 385.81դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.32 դրամ (նվազել է 2.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.35 դրամ (նվազել է 3.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը․ լուսանկարներ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ կազմակերպություններին հրավիրել էր հեռավար ժողովի՝ ներկայացնելու մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում առանձին բաժիների կատարած աշխատանքները, ձեռքբերումները, խոսեց անելիքների ու բացթողումների մասին։ Անդամ կազմակերպությունները ողջունեցին Միության տարեկան գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ։ Քննարկվեցին ընթացիկ հարցեր, հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ։
Կարդալ ավելին »Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ (video)
Եվրոպական ինդեքսները նվազել են․ 18-07-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 16068.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7291.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 7406.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1009.79 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ