Business

Ոսկու պահանջարկն աշխարհում նվազել է 2 տոկոսով

Ոսկու պահանջարկն աշխարհում 2023թ. երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 2 տոկոսով եւ կազմել 921 տոննա։ Այդ մասին վկայում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) հաշվետվությունը։ «Ոսկու պահանջարկը երկրորդ եռամսյակում (բացի արտաբորսայականից) 2022թ. փոքր-ինչ նվազել է՝ տարեկան կտրվածքով 2 տոկոսով՝ 921 տոննա։ Հաշվի առնելով արտաբորսայական գործողությունները եւ ապրանքային հոսքերը՝ ընդհանուր պահանջարկն ավելացել է 7 տոկոսով՝ անցած տարվա համեմատ՝ ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ

Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ տարածած հաղորդագրությունից, նիստի  ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Վրաստանը կգործակցեն փոքր ավիացիայի ոլորտում

Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամն օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի ավիացիայի ակումբի հետ։ Նպատակը ոլորտի զարգացման ճանապարհին միմյանց աջակցելն ու ձեռք մեկնելն է։ Թե Հայաստանում, թե Վրաստանում փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը համեմատաբար նոր է։ Երկու երկրներոմ էլ կան դժվարություններ, երկու տեղում էլ կա հաջողված փորձ, մասնագետների ձևավորված բազա։ Ոլորտի գործընկերները որոշել են օգնել միմյանց։ «Համագործակցության ուղիները տարբեր են, օրինակ՝ կարող ենք ...

Կարդալ ավելին »

Աֆրիկյան երկրների հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 60%-ով

ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը Աֆրիկյան միության երկրների հետ 2015-2022 թվականներին աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի։ 2015-2022 թվականներին ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության ծավալը Աֆրիկյան միության երկրների հետ աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ արտահանումը աֆրիկյան մայրցամաքի երկրների շուկաներ աճել է 74%-ով, ներմուծումը՝ 15.5%-ով: Գերակշռում են պարենային ապրանքները, գյուղատնտեսական հումքը (բացի տեքստիլից), մասնավորապես՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքն աճել է 50%-ով

Wildberries առցանց հարթակն ամփոփել է հայ ձեռներեցների հետ 2023թ․-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները: Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 672,6 մլն ռուբլի: Ամենաշատ վաճառված տեղական ապրանքներն են. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) եւ նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի): Տարեսկզբին ...

Կարդալ ավելին »

Պուտինը ստորագրել է թվային ռուբլու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման եւ համապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին։ Դա նշանակում է, որ ռուսական ռուբլին այսուհետ ներկայացված կլինի երեք ձեւով՝ կանխիկ, անկանխիկ եւ թվային։ Թվային ռուբլով հնարավոր կլինի գործառնություններ իրականացնել հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով։ Ստորագրված օրենքի համաձայն՝ համակարգի օպերատոր է դառնում Ռուսաստանի Բանկը։ Կարգավորողը կսահմանի նաեւ թվային ռուբլով գործարքների սակագները եւ այն ժամկետները, ...

Կարդալ ավելին »

Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա

Հանրապետությունում հուլիսից միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող մոտ 35 հազար անձի համար եկամտահարկի վճարը փոխվել է։ Եթե նախկինում մեկ աշխատողից գանձվում է 5 հազար դրամ, ապա այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարվի։ Ոլորտում աշխատող միկրոձեռներեցներից շատերն անտրամաբանական են համարում այս փոփոխությունը՝ նշելով, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը ևս վճարում է նույն հարկը, մի քանի հարյուր աշխատող ...

Կարդալ ավելին »

Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրել է երկրում ադամանդ արդյունահանելու

Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։ «Մենք Ռուսաստանին հրավիրում ենք ադամանդի որոնման: Դեռ հաղորդում չենք ստացել մեր երկրում ադամանդի արդյունահանման նկատմամբ ռուսական ընկերությունների հետաքրքրության մասին: Բայց եթե նման հաղորդում ստանանք, մենք շատ ուրախ կլինենք ընդունել նրանց», – ասել է նախարարը: Նա նաև հավելել ...

Կարդալ ավելին »

Forbes. Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ գործարարն է

Իլոն Մասկը գլխավորում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Մասկի կարողությունն աճել է 4,2 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 240.7 միլիարդ դոլար։ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն երկրորդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 234.6 միլիարդ դոլար։ Նրանց հաջորդում է Amazon Corporation-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle Corporation-ի հիմնադիրներից Լարի Էլիսոնը, իսկ Microsoft-ի հիմնադիր ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader