Պուտինը ստորագրել է թվային ռուբլու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման եւ համապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին։

Դա նշանակում է, որ ռուսական ռուբլին այսուհետ ներկայացված կլինի երեք ձեւով՝ կանխիկ, անկանխիկ եւ թվային։

Թվային ռուբլով հնարավոր կլինի գործառնություններ իրականացնել հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով։ Ստորագրված օրենքի համաձայն՝ համակարգի օպերատոր է դառնում Ռուսաստանի Բանկը։ Կարգավորողը կսահմանի նաեւ թվային ռուբլով գործարքների սակագները եւ այն ժամկետները, որոնցում բանկերը պետք է հաճախորդներին հնարավորություն տան օգտվել նոր արժույթով գործարքներից։

Քաղաքացիների համար թվային ռուբլով գործարքների արժեքը անվճար կլինի, բիզնեսի համար՝ վճարվող գումարի 0,3%-ը։

ajax-loader