Forbes. Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ գործարարն է

Իլոն Մասկը գլխավորում է Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Մասկի կարողությունն աճել է 4,2 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 240.7 միլիարդ դոլար։

LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն երկրորդ տեղում է: Նրա կարողությունը գնահատվում է 234.6 միլիարդ դոլար։

Նրանց հաջորդում է Amazon Corporation-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle Corporation-ի հիմնադիրներից Լարի Էլիսոնը, իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եզրափակում է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակը։ Վեցերորդ տեղում Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթն է, իսկ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ութերորդն է։

ajax-loader