Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը, որը նախագահում է կազմակերպության երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։ «Մենք քննարկեցինք ԱՍԵԱՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաներդրումային համագործակցության իրականացումը, օրինակ՝ ԱՍԵԱՆ-Ռուսաստան սեմինարը էլեկտրոնային առևտրի վերաբերյալ, Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ԱՍԵԱՆ-ին», – ...
Կարդալ ավելին »Business
70 հազար շիշ հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան, լավ է վաճառվում նաև մեղրը
Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության ոլորտում արագորեն զարգանում է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ «Կարծում եմ, որ շատ լավ արդյունքների ենք հասել։ Տարբեր ոլորտներում համագործակցության նոր ծրագրեր կան, ինչը, կարծում եմ, շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների կառուցումը, կաուչուկի արտադրությունը, ինչպես ...
Կարդալ ավելին »Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։ Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...
Կարդալ ավելին »Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7,5% դանդաղում
ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։ 2023թ. հունիս ամսին ...
Կարդալ ավելին »Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 30,4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,668.0 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 30.4%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին արձանագրվել ...
Կարդալ ավելին »Թբիլիսիի մերձակայքում նավթի արդյունահանում են սկսել արդի տեխնոլոգիաներով
Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա՝ Մտիսձիրի ավանի մոտ գտնվող հանքավայրում նավթի և գազի արդյունահանման ցուցանիշները գրեթե կրկնապատիկ աճել են։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Նշվում է, որ ցուցանիշների կրկնապատիկ աճը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ հանքավայրը շահագործող Block Energy ընկերությունն օգտագործում է հորիզոնական հորատանցքերի տեխնոլոգիա։ Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության ...
Կարդալ ավելին »Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ուզում ԵԱՏՄ-ի հետ առևտրում. Ռուսաստանի ԱԳՆ
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ «Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», – ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։ ...
Կարդալ ավելին »«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան-Բաթումի չվերթերը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:
Կարդալ ավելին »Կայացել են ավելի քան 31,6 մլրդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդներ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։ Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին ...
Կարդալ ավելին »Բելառուսը CBDC կթողարկի
Բելառուսի Ազգային բանկը շարունակում է աշխատել բելառուսական թվային ռուբլու թողարկման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է կարգավորիչի խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Կալեչիցը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգեր Բելառուսի սահմանափակ հասանելիության համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում CBDC-ի միջոցով միջսահմանային վճարումներ կատարելու հնարավորությունը։ Կալեչիցը հավելել է, որ Ազգային բանկը բելառուսական թվային ռուբլին սահմանում է որպես օրինական վճարում, որն իրականացնում է փողի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ