Business

Ավելի քան 4 միլիոն. բջջային բաժանորդների թիվը Հայաստանում

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,074,746 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 0.9%-ով կամ 36,256-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.07% կամ 196,518 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,816,271 է: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.76%-ով կամ 28,887-ով, իսկ 2022թ.-ի չորրորդ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել

2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...

Կարդալ ավելին »

«Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։ «Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։  ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 18.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 573.7 հազար լիտր գինի, որից 66.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 45.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 62.4%-ով և կազմել 106.6 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 51.7%-ով ...

Կարդալ ավելին »

Բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիր՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար 

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։ Ինչպես տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։ «Ծրագրին ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կընդլայնի գործարանը Գերմանիայում․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla ընկերության գործարանը ընդլայնելու պլանների մասին, որի աշխատանքը անցյալ շաբաթ կաթվածահար էր եղել ենթակայանի հրկիզման հետևանքով։ Օրերս Մասկն այցելել է Գերմանիայում գտնվող Tesla գործարան։ Ընկերությունը մտադիր է արտադրությունը ծրագրված 500 հազար ավտոմեքենայից տարեկան հասցնել 1 միլիոնի։ Ընկերության տվյալներով՝ Գրյունհայդեում աշխատում է մոտ 12 հազար 500 աշխատակից: Ավելի վաղ արմատական ​​ձախ խմբավորումներից մեկի անդամները հրկիզել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, այլև մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին

Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է ...

Կարդալ ավելին »

Սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն. ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը ՊԵԿ-ին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն առևտրի և ներդրումների համաձայնագիր

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader