ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը ...
Կարդալ ավելին »Պաշտոնական
Զանգեզուրի կոմբինատի պարապուրդի հարցը նրա արհմիության և ղեկավարության տիրույթում է. Գևորգ Պապոյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այդ մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով ...
Կարդալ ավելին »Մշակվել է մոլիբդենի արտահանման ռազմավարություն
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ameria Management Advisory, Modex Consulting ընկերությունները և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիր, որով մոլիբդենն ընդգրկվել է առաջատար ապրանքատեսակների ցանկում: Այդ մասին ասվում է Modex ընկերության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ առաջիկա տարիներին սպասվում են առանձին գործողություններ, որոնք թույլ կտան Հայաստանին ամրապնդել իր դիրքերը մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզի» վրա: Ժամանակակից արդյունաբերության մեջ մոլիբդենը ...
Կարդալ ավելին »«Թեղուտը» համալրվել է նոր տեխնիկայով
«Թեղուտ» ՓԲԸ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով՝ տելեսկոպային ամբարձիչով և ավտոաշտարակով: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Նոր սարքավորումները նախատեսված են հանքարդյունաբերական գործընթացների կատարելագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, ինչպես նաև աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։ Ժամանակակից վերամշակման սարքավորումները նպաստում են հանքանյութի ավելի արդյունավետ մշակմանը և կարևոր քայլ են հանդիասնում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացնելու ...
Կարդալ ավելին »Ցեմենտի արտադրությունը նվազել է 7.9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 969.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 7.9%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 20%-ով և կազմել 141,177.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 7.7%-ով և կազմել է 2,154,315.2 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 22%-ով՝ կազմելով 25,834.9 տոննա։ Կրի ...
Կարդալ ավելին »«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին կառավարությանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,4 տոկոսով
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7․4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Նշվում է, որ նոյեմբերին այդ ցուցանիշը մեկամսյա կտրվածքով մնացել է անփոփոխ, սակայն 1․2 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի նույն ամսվա տվյալից։ Այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7․6 տոկոսով է գերազանցել ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Հայաստանի կառավարությունը նախատեսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթը (բաժնետոմսերի 21,875% կամ կոմբինատի 1/5 բաժնեմաս) դուրս բերել բորսա (անցկացնել IPO): Նման ծրագրերով կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում։ Փաշինյանը նշել է, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին: “Այս իրադարձությունն արժե ընդգծել, քանի որ նման բան ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ն իրականացնում է տեխնիկայի վերականգնման աշխատանք
«Թեղուտ» ՓԲԸ ԼՀԿ ԳՄԾ Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության արհեստավարժ աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ընկերության տեխնիկայի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, հաըտարարում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ Ըստ ընկերության՝ դա հնարավորություն է տալիս աշխատել անխափան և սահմանված ռեժիմով:
Կարդալ ավելին »ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024թ․-ի երրորդ եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել ...
Կարդալ ավելին »