Առանձնացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հանդիպել է աշխատակիցների հետ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, խոստացածի համաձայն, շրջել է հիմնական արտադրամասերում և լսել է աշխատակիցներին հուզող հարցերը, հայտնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ ընկերության ղեկավար անձնակազմն արդեն իսկ առանձնացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և տեղում աշխատակիցներին ներկայացրել կատարվելիք փոփոխությունները:

Աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն շարունակական և համակարգված։

ajax-loader