ԻԿՕ Մաշիների ՍՊԸ-ն «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում» ցուցահանդեսին իր տաղավարում հյուրընկալել էր ամենափոքրիկ հաճախորդներին։ LEASING EXPO 2024-ին ընկերությունը ներկայացրեց իր ամենաթարմ տեխնիկան, վերջին նորույթները ոլորտի ժամանակակից տենդնեցներից: Ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել խոշոր կազմակերպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Կարդալ ավելին »Նախագծեր
Միջարտադրամասային սպորտային մրցաշար՝ ԶՊՄԿ-ում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է միջարտադրամասաին սպորտային հերթական մրցաշարի մասին։ «Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։ Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ աշխատակիցները՝ արյան դոնորներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն արյուն են հանձնել Արծվանիկում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։ Նա լուսնակարներ է հրապարակել՝ մակագրելով․ «Արծվանիկում արյան դոնորների հերթ է»։
Կարդալ ավելին »«Գեոպրոմայնինգը»՝ Սաթի Սպիվակովայի հայաստանյան հյուրախաղերի հովանավոր
Մի քանի օր շարունակ հյուրախաղերով Հայաստանում էր գտնվում հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարո Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սպիվակովայի հայաստանյան հյուրախաղերի գլխավոր գործընկերն էր։ Դերասանուհին նաև «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարի կամքի դեսպանն է։ «Ապրել սիրող Սպիվակովան Դրամատիկական թատրոնի բեմում սովորեցնում է հաղթահարել սարսափելի հիվանդությունը»,- գրել են ԶԼՄ-ները։ Երևան այցի շրջանակում Սաթի Սպիվակովան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական, մշակույթի ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ը հյուրընկալել է Շնողի դպրոցականներին
Teghout Mining-ն ապրիլի 3-ին հյուրընկալել էր Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի 7֊րդ դասարանցիներին՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Հանքարդյունաբերության թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում աշակերտները գործնականում ծանոթացել են բաց հանքավայրի շահագործմանը, հանքաքարի արդյունահանման և խտանյութի ստացման արտադրական ամբողջ պրոցեսին:
Կարդալ ավելին »Կապանի Լեռնահարստացման կոմբինատի նվերը՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով
«Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ տպագրվել է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը տպագրվում է 2021 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հանդեսի սույն համարը տպագրվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Սլավիկի Ավետիսյանին։ ...
Կարդալ ավելին »2023-ին ԶՊՄԿ-ն ընդունել է 460 այցելու
Մարտի 26-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում գտնվող Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։ Կրթահամալիրի աշակերտները ծանոթացել են Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին եւ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջել Ընկերության արտադրական տարածքներում եւ այցելել բացահանք: Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, որոնք ...
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայանից կարող են չվերթներ լինել այլ երկրներ
Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: Այդ մասին տեղեկացնում է Զննգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ ««Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ»,- նշված է ԶՊՄԿ ներկայացրած հաղորդագրությունում: Օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում սպորտի զարգացմանը
ԶՊՄԿ-ն մշտապես խթանում է տարածաշրջանում և ոչ միայն, սպորտի զարգացմանը։ Բռնցքամարտը ևս բացառություն չէ, և մարզաձևով զբաղվող սաները ԶՊՄԿ-ի հովանավորությամբ ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի` հանրապետությունում և արտերկրում: Օրերս, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նվերներով այցելեց ընկերության մարզահամալիրի բռնցքամարտի սաներին: «Կարևորում ենք ներդրումն ապագա սերնդի մեջ, և իհարկե խրախուսում ձեռքբերումները: Որպես տարածաշրջանի խոշոր ընկերություն` նպաստում առողջ սերնդի դաստիարակությանը` ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն շնորհավորել է ավելի քան 35 տարվա ստաժ ունեցող կանանց
Կանանց միամսյակի առթիվ 35 տարի և ավելի աշխատանքային փորձ ունեցող ԶՊՄԿ կին աշխատակիցները ընկերության ղեկավարության կողմից արժանացան շնորհակալագրերի, ծաղկեփնջերի և դրամական պարգևների: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ մթնոլորտը ջերմ էր և տոնական, իսկ աշխատակիցները շոյված էին գնահատանքի համար:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ