DCIM100MEDIADJI_0036.JPG

«Սյունիք» օդանավակայանից կարող են չվերթներ լինել այլ երկրներ

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: Այդ մասին տեղեկացնում է Զննգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

««Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ»,- նշված է ԶՊՄԿ ներկայացրած հաղորդագրությունում:

Օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թվականին հիմնադրամն այդ նպատակի համար տրամադրել է ավելի քան 150 միլիոն դրամ։

ajax-loader