Teghout Mining-ը հյուրընկալել է Շնողի դպրոցականներին

Teghout Mining-ն ապրիլի 3-ին հյուրընկալել էր Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի 7֊րդ դասարանցիներին՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Հանքարդյունաբերության թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում աշակերտները գործնականում ծանոթացել են բաց հանքավայրի շահագործմանը, հանքաքարի արդյունահանման և խտանյութի ստացման արտադրական ամբողջ պրոցեսին:

ajax-loader