Նախագծեր

ԶՊՄԿ-ն նիացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին։ CaseKey-ն մայիսից- նոյեմբեր շարունակվող միջազգային ուսանողական մրցույթ է, որին մասնակցում են հայաստանյան բուհերի ավելի քան 200 ուսանող, ինչպես նաև միջազգային մասնակիցներ։ ԶՊՄԿ-ի զարգացման ծրագրերում կրթական նախաձեռնությունները ուրույն, կարևոր տեղ ունեն։ Հանքարդյունաբերությունը՝ հակառակ տարածված միֆերի, ամենագիտահեն ճյուղերից է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն, ավելի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia»  կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց  համագործակցության եռակողմ պայմանագիր: Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի  գործունեության իրականացմանը և  ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ...

Կարդալ ավելին »

Մանկուց պետք է հասկանալ՝ ինչ է բնապահպանությունը․ Կապանի ԼՀԿ-ն նկարչական թեմատիկ մրցույթ է կազմակերպել

Երեխաները մանկուց պետք է հասկանան՝ ինչ է նշանակում բնապահպանություն։ Նման սկզբունքով Կապանի լեռնահարստացման կոմբինատը Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը թեմատիկ գեղանկարչության մրցույթ էր կազմակերպել։ Պատանի նկարիչները թղթին էին հանձնել իրենց պատկերացումները Երկիր մոլորակի բնապահպանության և շրջակա միջավայրի վերաբերյալ։ Նախաձեռնության նպատակն էր՝ կրթել և կարևորել բնապահպանի դերը։ Բնապահպանությունն ընկերության կայուն զարգացման ծրագրերի հիմքում է, և համայնքապետարանի հետ համատեղ պատանիների ուշադրությունն են ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև կնքվեց գործակցության հուշագիր

ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։ Հուշագրի շրջանակում կիրականացվեն երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում: Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու նաև ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։ Գործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում, այն է՝ հյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն ...

Կարդալ ավելին »

Քաջարանի մշակույթի պալատը հյուրընկալել է «ԳրաԿապի» ստեղծագործողներին

Օրեր առաջ գրադարանում կայացավ ճանաչողական հանդիպում «ԳրաԿապ ստեղծագործական միություն» ՀԿ-ի անդամների հետ, հայտնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մեր հյուրերը ներկայացրեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ, կիսվեցին իրենց ստեղծագործական հնարքներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց կազմակերպության առաքելությունը։ Գործունեության բուն նպատակներից մեկն է բացահայտել նոր, երիտասարդ ստեղծագործողներին, աջակցություն ցուցաբերել նրանց։ Հպարտությամբ պետք է փաստենք, որ մեր ընթերցողների շարքում ևս ունեինք ստեղծագործողներ, որոնք հաճելիորեն ...

Կարդալ ավելին »

«Մեգալաբ»․ KLEN International-ի ոսկի և արծաթ կորզող ռեագենտը՝ Հայաստանում

«Մեգալաբ» ՍՊԸ-ն առաջարկում է հանքարդյունաբերական ձեռնարկություններին, որոնց տեխնոլոգիական գործընթացը ներառում է նատրիումի ցիանի օգտագործում, հանքանյութից թանկարժեք մետաղների կորզումը ապահովելու համար, փոխարինել նշված խիստ թունաոր նյութը RG ռեագենտով: Այս ոսկի և արծաթ կորզող ռեագենտը չի պարունակում ցիանի կամ այլ խիստ թունավոր կատեգորիայի քիմիական միացություն, ուստի նրա օգտագործումը չի պահանջի լրացուցիչ բնապահպանական ծախսեր: «Մեգալաբ» ՍՊԸ-ն կատարում է RG ռեագենտի գիտահետազոտական փորձարկումը առաջարկվող ...

Կարդալ ավելին »

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության 24-րդ արարողությունը՝ Կապանում

Կապանում կայացավ բացառիկ մշակութային միջոցառում՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության 24-րդ հանդիսավոր արարողությունը Սա բացառիկ իրադարձություն էր, որը համախմբեց երկրի լավագույն թատերական գործիչներին, արվեստասերներին և ականավոր դերասաններին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի թատերական գործիչների միության և Սյունիքի մարզպետարանի կողմից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ ։ ԶՊՄԿ-ն մշտապես կանգնած է մշակույթի կողքին՝ աջակցելով արվեստի զարգացմանը և Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ աջակցությամբ Կապանում բացվեց նոր գրադարան

Կապանում հիմնանորոգվել է Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը։ Այսօր հանդիսավորությամբ տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրադարանի բացումը՝ ընդգծել, որ համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում բխում է ...

Կարդալ ավելին »

Ուշադրության կենտրոնում ավագ սերունդն է․ ԶՊՄԿ-ն՝ «Արծվաբույնի» տարեցների հետ

ԶՊՄԿ-ն շնորհավորել է «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի կին շահառուներին Մարտի 8-ի առթիվ: Ընկերությունը տարեկան 20 մլն դրամ է հատկացնում կենտրոնին` փորձելով բարօրություն և հարմարավետություն ապահովել տարեցների համար:

Կարդալ ավելին »
ajax-loader