Օրեր առաջ գրադարանում կայացավ ճանաչողական հանդիպում «ԳրաԿապ ստեղծագործական միություն» ՀԿ-ի անդամների հետ, հայտնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։
«Մեր հյուրերը ներկայացրեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ, կիսվեցին իրենց ստեղծագործական հնարքներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց կազմակերպության առաքելությունը։ Գործունեության բուն նպատակներից մեկն է բացահայտել նոր, երիտասարդ ստեղծագործողներին, աջակցություն ցուցաբերել նրանց։
Հպարտությամբ պետք է փաստենք, որ մեր ընթերցողների շարքում ևս ունեինք ստեղծագործողներ, որոնք հաճելիորեն զարմացրեցին իրենց մտքի թռիչքով և դատողությունների խորությամբ։
Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում, և հուսով ենք՝ շարունակական բնույթ կկրի»,- նշված է հաղորդագրության մեջ։