Մանկուց պետք է հասկանալ՝ ինչ է բնապահպանությունը․ Կապանի ԼՀԿ-ն նկարչական թեմատիկ մրցույթ է կազմակերպել

Երեխաները մանկուց պետք է հասկանան՝ ինչ է նշանակում բնապահպանություն։ Նման սկզբունքով Կապանի լեռնահարստացման կոմբինատը Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը թեմատիկ գեղանկարչության մրցույթ էր կազմակերպել։

Պատանի նկարիչները թղթին էին հանձնել իրենց պատկերացումները Երկիր մոլորակի բնապահպանության և շրջակա միջավայրի վերաբերյալ։

Նախաձեռնության նպատակն էր՝ կրթել և կարևորել բնապահպանի դերը։

Բնապահպանությունն ընկերության կայուն զարգացման ծրագրերի հիմքում է, և համայնքապետարանի հետ համատեղ պատանիների ուշադրությունն են հրավիրել շրջակա միջավայրի պահպանությանը։

ajax-loader