Հասարակություն

Դիտարկվել են Շուշանավանքի վերականգնման և Երվանդաշատ քաղաքատեղիի պեղման աշխատանքները

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակատեղի և Սուրբ Շուշանավանք եկեղեցի: Հին Երվանդաշատը գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում: Խորհրդային տարիներին այդ տեղանքներում հնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, և միայն կարճատև այցերի և աղբյուրագիտական տվյալների հիման վրա է որոշվել պատմական Երվանդաշատի տեղը։ Հնագիտական և հետախուզական պեղումներ Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում իրականացվել ...

Կարդալ ավելին »

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն նաև Սյունիքում

Սյունիքի մարզ երկօրյա այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպմանը քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։ Պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր կիրականացվեն ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ մարզերում: Այս համատեքստում նշվել է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է ...

Կարդալ ավելին »

Մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է քիմիայի Մենդելեևյան միջազգային 57-րդ օլիմպիադայի հաղթողներին և դպրոցականներին

Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին և բազմաթիվ դպրոցականների Երևանից և ՀՀ մարզերից։ Պատանի սերնդի ներկայացուցիչներին հանդիպեց հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Նրա ղեկավարությամբ և ...

Կարդալ ավելին »

Պետք չէ ցուցանիշներից ենթադրել, թե սպորտի մեր մասնագետները ցածր գիտելիք ունեն. Գիլոյան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին, որը կայացել էր ապրիլի 29-ին, մասնակցել էր 76 մասնագետ։ Առաջին փուլում, սակայն, արդյունքներն այդքան էլ դրական չեն․ նշված մասնագետներից միայն 8-ին է հաջողվել հաղթահարել կամավոր ատեստավորումը, որոնք էլ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան։ Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ ՀՀ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Կարեն Գիլոյանը ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, նաև՝ կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »

80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ...

Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ՀՀ ՆԳՆ

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ «Հարգելի վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի ...

Կարդալ ավելին »
ajax-loader