Առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, նաև՝ կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ին նույնքանով կբարձրանա։

ajax-loader