Հասարակություն

Կալանավորվել են Վարդան Ղուկասյանի քույրը և նրան տարբեր մարդկանց մասին տվյալներ փոխանցած ոստիկանության մայորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն: Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Ղուկասյանի քրոջը տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ ...

Կարդալ ավելին »

1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական ...

Կարդալ ավելին »

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավոր երդում է տվել

Այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ Խաղաղության կորպուսի բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին նշեց, որ կամավորներն արդեն ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր ...

Կարդալ ավելին »

Աստղաձորի նախկին ղեկավարի անփութության հետևանքով համայնքին 10 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բարելավել է իր դիրքը․ Freedom House-ը հրապարակել է «Ազգերը անցումային շրջանում» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04: Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: Զեկույցին ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ- ադրբեջանական սահմանին տիրող վիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը մասնակցել է Կատարի էմիրի անունից կազմակերպված ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի ...

Կարդալ ավելին »

Ոսկեհատի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կարդալ ավելին »
ajax-loader