Կալանավորվել են Վարդան Ղուկասյանի քույրը և նրան տարբեր մարդկանց մասին տվյալներ փոխանցած ոստիկանության մայորը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Ղուկասյանի քրոջը տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Անանյանը Լուսինե Ղուկասյանին փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական, անձնագրային, մեքենաների տվյալներ և այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ:

ajax-loader