Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Էդվարդ Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրում կատարվել են փոփոխություններ
Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հոգեբանական լարվածության տեսանկյունից դրական ազդեցություն ունի այս հնարավորությունը, սթրեսն ավելի քիչ է»,- նշեց նախարարը։ Ըստ նրա՝ հունվարի համեմատությամբ ...
Կարդալ ավելին »Աղձքի և Ուջանի մոտ պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը որոշ ժամանակ փակ կլինի
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ հունիսի 21-ին՝ ժամը 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտը՝ նշելով, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Կարդալ ավելին »Հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ
Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում հունիսի 18-ին ժամը 11։50-ի հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա Խ., ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր, և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում.: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղևորներ Ա. Վ.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ.) և Դ. Է.-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ.) տուժել են, իսկ ...
Կարդալ ավելին »Ինքնասպանության 13 փորձ, 79 հրդեհ՝ մեկ շաբաթում. Փրկարար ծառայություն
Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ ...
Կարդալ ավելին »Որ հարցերում համաձայնության չեն գալիս ՀՀ-ն և Ադրբեջանը․ ԱԳ փոխնախարարի պարզաբանումը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ: «Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ...
Կարդալ ավելին »Առաջինը պետք է լուծենք կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցը. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծված է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: «Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և ...
Կարդալ ավելին »Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը: Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը: «Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ...
Կարդալ ավելին »Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը
Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ Տաթևում hունիսի 24-25-ին կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Ինչպես տեղեկանում ենք IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։ Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ՝ վայելելու Սյունիքի ...
Կարդալ ավելին »