Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Առողջապահության նախարարությունը՝ Շիրակի վթարից տուժածների ապաքինման ընթացքի մասին
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների ապաքինման ընթացքի մասին: «Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են ...
Կարդալ ավելին »ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրանքը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Արցախի ԱԳՆ-ի հայտարարություն ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը ...
Կարդալ ավելին »Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։ Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ...
Կարդալ ավելին »Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Կարդալ ավելին »Գավառում նշվել է Խաղողօրհնեքը
Օգոստոսի 13-ին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քարոզախոսության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մեկնել է օրվա տոնի խորհուրդը` մաղթելով ներկաներին Սուրբ Կույսի բարեխոսությամբ առաքինասեր և խոնարհ ընթացք:Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել ...
Կարդալ ավելին »Կայացել է «Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը
«Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնն այս տարի կազմակերպվել է Սևանի թիվ 1 հանրային լողափում:Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնին մասնակցել են 16 երաժշտական խումբ Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից: Շուրջ 80 երաժիշտ ռոքի, ֆոլկի ու ֆոլկ ռոքի սիրահարներին պարգևել են երաժշտական տոն, որի շնորհիվ միմյանց հանդիպել են Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվել են նոր գաղափարներ, հենց տեղում ...
Կարդալ ավելին »Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18,8 տոկոսով
Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ...
Կարդալ ավելին »Վարչապետը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին: «Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր: Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ ...
Կարդալ ավելին »