Հասարակություն

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

այաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։ Պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ...

Կարդալ ավելին »

Մարտակերտի 35-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և առ այսօր չի վերադարձել. Արցախի ՆԳՆ

Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից, շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական գործակցության համաժողով

2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք ...

Կարդալ ավելին »

28-ամյա երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է. ձերբակալվել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը

Բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Այդ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2023 թվականի օգոստոսի 20-ին ժամը 17։04-ին ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։ Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝  պարանոցի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:

Կարդալ ավելին »

ՌԴ և Արցախի 41 քաղաքացի խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան

ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ շեշտվում է, որ սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: «ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժն oգոստոսի 21- ին ժամը 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3,  օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, օգոստոսի 23-ին, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Oգոստոսի 22-ին և 25-ի երեկոյան ...

Կարդալ ավելին »
ajax-loader