Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, յոթ երթուղիներ՝ համար 2, 25, 32, 34, 37, 61 և 77, արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք տեղադրվել են շուրջ 60 ժամանակակից ավտոբուսներում: Ըստ աղբյուրի՝ օրական միջին հաշվարկով այդ երթուղիներից օգտվում է շուրջ 30 հազար մարդ: «Ընդամենն անհրաժեշտ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Բացահայտվել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմումբ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ մի շարք ...
Կարդալ ավելին »Լիբիայում ջրհեղեղն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել
Լիբիայի Դերնա նավահանգստային քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը կարող է գերազանցել 5,300-ը, նման տվյալներ է ներկայացրել Բենղազիի կողմից վերահսկվող Լիբիայի արևելյան շրջանների Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։ «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները լցրել են չոր սեզոնային գետերի հուները: Երկու ամբարտակներ ճեղքվել են, կամուրջներ են ավերվել, հեղեղը 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ թաղամասեր է տարել, շատ բնակիչների ծովն է ...
Կարդալ ավելին »ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ կարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Առաջարկվելու է հետևյալը՝ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների ...
Կարդալ ավելին »Արհեստական բանականությունը ավելացրել է ջրի սպառումը տեխնոլոգիական ընկերություններում
2022 թվականին Microsoft ընկերությունը 6,4 միլիարդ լիտր ջուր է սպառել։ Սա համարժեք է միջին չափի 640 միլիոն դույլ ջրի կամ օլիմպիական 2560 լողավազանի տարողության։ Տվյալները ներկայացված են Microsoft-ի բնապահպանական վերջին զեկույցում։ Պատճառն այն է, որ ChatGPT-ի նման արհեստական բանականության մոդելներ ստեղծելու համար շատ ջուր է անհրաժեշտ։ Սրանք հսկայական էլեկտրաէներգիա են պահանջում ու շատ ջերմություն են առաջացնում: Ինքը՝ OpenAI-ի GPT-4 մոդելը, արհեստական ...
Կարդալ ավելին »Ընտանեկան բռնության 1051 քրեական վարույթ՝ 2023-ի 1-ին կիսամյակում. ՔԿ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության հանցագործությունների դեպքերի քննության ընդհանուր քրեական շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, ևս 2 վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 222 քրեական ...
Կարդալ ավելին »Այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար
Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը: Առաջարկվում է օրենքից հանել ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը Երևանյան լճի վրա է. կայացավ բացման արարողությունը
Երևանյան լճի վրա կառուցել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN ընկերության համագործակցությամբ մշակվել է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիր», որի արդյունքում 800 հազար եվրո դրամաշնորհը հավանության է արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից: «2018 թվականից մենք փոքր քայլելով սկսել ...
Կարդալ ավելին »Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։ Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը ...
Կարդալ ավելին »Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր
Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը: Առաջարկվում է օրենքից հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման ...
Կարդալ ավելին »