Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր

Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:

««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը:

Առաջարկվում է օրենքից հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Բացի այդ, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ՝ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար, իսկ Կառավարությանն էլ առաջարկվում է լիազորել սահմանելու այդ գործընթացի առանձնահատկությունները:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ Կառավարության ներկայացրած բովանդակային փոփոխությամբ այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար:

««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերը փոխարինել համալիր ծրագրով, ընդ որում` 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների եւ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաեւ նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը եւ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է սեպտեմբերի 12-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ՀԵՏՔ

ajax-loader