դրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։
Կարդալ ավելին »Հասարակություն
Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...
Կարդալ ավելին »ԱՍՀ նախարարությունը կկազմակերպի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միջոցների տրամադրումը. գործում է թեժ գիծ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ մանրամասնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ ...
Կարդալ ավելին »2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ 3,2
ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 800 կամավոր է հերթագրվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 800 քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Գործարկել ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներառվել այս կամ այն աշխատանքում, կարող են հերթագրվել: Ունենք ավելի քան 800 հերթագրված: Շուտով պլանավորված աշխատանքները ...
Կարդալ ավելին »2024-ին կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 37,7 մլրդ դրամով ավելի գումար
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ: «Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝ ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես 1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 մեքենա՝ տարբերանշանով
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում: Մասնավորապես, սահմանվել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված դեպքերից ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։ Նույն նախագծով սահմանվում է, որ պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, ...
Կարդալ ավելին »2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար
2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կեցության պայմաններ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված 336 ընտանիքի
2023 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի։ Նրանք արդեն տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մասնավոր բնակարաններում, հյուրընկալող ընտանիքներում։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում շարունակվում են համակարգված ու շուրջօրյա աշխատանքները՝ տեղահանված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ ...
Կարդալ ավելին »