Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Հայաստանում Իսրայելի դեսպանությունից հայտնում են, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» ...
Կարդալ ավելին »Մարդասիրության ոլորտում ակտիվ հայ առաջնորդը հայտնվել է զոհի կարգավիճակում. Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարություն են տարածել
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի՝ նրա զավակները հանդես են եկել հայտարարությամբ: հայտարարությունը տարածել է Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը: Այն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի ապօրինի կալանավորումից մեր հորը և բոլոր հայերին ազատելու հրատապ օգնության խնդրանքով։ Մենք նրա հետ կապ չենք կարողանում հաստատել նրա առևանգումից ի վեր և չափազանց անհանգստացած ենք ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 452-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 452-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 287 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 315-ը երեխաներ են, 137-ը` մեծահասակներ։
Կարդալ ավելին »Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն ...
Կարդալ ավելին »Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Արցախից բռնի տեղահանված մասնագետների հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Այդ մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը: «Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, ...
Կարդալ ավելին »Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց: 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև
Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 5-ի գիշերը, իսկ շրջանների զգալի մասում հոկտեմբերի 2-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիրդոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ը ցերեկային ...
Կարդալ ավելին »«Ղարաբաղ Տելեկոմի» համարները կշարունակեն գործել Հայաստանում
«Ղարաբաղ Տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեությունն Արցախում կսահմանափակվի:
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139: Ադրբեջանը ...
Կարդալ ավելին »