Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև

Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 5-ի գիշերը, իսկ շրջանների զգալի մասում հոկտեմբերի 2-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիրդոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։  Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ajax-loader