Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է աշխատատեղեր ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ մեր հոգիները պատած ցավը թևաթափ է անում, սակայն այս օրերին նպատակային գործունեությունն է միակ փրկօղակը. այժմ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս իր ուժերը ներդնի մեր հայրենակիցներին սատար կանգնելու գործում։ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Մասկատում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա ալ Հարիսի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: ...
Կարդալ ավելին »Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի ...
Կարդալ ավելին »ԵՊՀ-Ն իր ուսուսմնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին
Երևանի պետական համալսարանը, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, Բյուրականի ուսումնաարտադրական բազայում արդեն տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ «Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ...
Կարդալ ավելին »Genocide Watch․ աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ Այդ մասին նշված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում։ Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար
Արցախից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք: «Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ...
Կարդալ ավելին »Լարսում ավելի քան 600 բեռնատար է հերթում կանգնած
Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Օգոստոսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ, Վերին Լարս անցակետով դեպի Վրաստան անցնելուն 610 ծանր մեքենա է սպասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հերթում մինչև 700 ծանր բեռնատար է եղել։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ ...
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից առանց ուղեկցողի մնացած 20 երեխաև 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։ «Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտում կկայանա ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։
Կարդալ ավելին »