Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը:

ajax-loader