Հասարակություն

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Կառավարությունը դրական է արձագանքել երկրում կանանց խորհրդանող արձանների տեղադրման գաղափարին։Նախարարը, մասնավորապես, գրել է․ «Վերջերս խոսեցի մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։ Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։Կիսանդրին ...

Կարդալ ավելին »

Մի քանի ժամով կդադարեցվի 3 մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ...

Կարդալ ավելին »

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով, տեղեկացնում են կառույցի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ ...

Կարդալ ավելին »

Հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից Հայաստան է առաքվել գրեթե 50,2 մլն դոլարի մեքենա

2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանը մի քանի անգամ ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ԵԱՏՄ այլ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան։ Այս մասին Lragir.am-ի փոխանցմամբ, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Վրաստանի մաքսային վիճակագրությունը։ Այս ընթացքում 978 (մեկ տարի առաջվա 209-ի դիմաց) մեքենա՝ 13,5 մլն դոլար արժողությամբ, Ղազախստան արտահանվել է 2,6 հազար ավտոմեքենա (935-ի դիմաց) 51,5 մլն դոլարի ընդհանուր արժեքով, Հայաստան՝ 2,8 ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան  քաղաքներում, Հրազդանի և Ծաղկաձորի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ ...

Կարդալ ավելին »

Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0․․․-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2․․․-4 աստիճան, ...

Կարդալ ավելին »

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրացական ռազմավարական մայրուղու երկայնքով ծանր տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն արգելվել է ՝ վատ եղանակի պատճառով։ Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությունը 2023 թվականի մարտի ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի օրը կնշվի հանդիսավորությամբ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը  համատեղ կազմակերպել են Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կկայանա ապրիլի 3-ին։ Հրավիրված են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՇՄՆ նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵՆ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, ոլորտի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։ Նախատեսվում  է ելույթներ, զեկույցներ, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ...

Կարդալ ավելին »
ajax-loader