Հասարակություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն

 Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։ Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Կարդալ ավելին »

Ապրիլի 15-23-ը Հայաստանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հին ու նոր օդանավակայանների մարտահրավերները. անվտանգություն, ներդրումներ, աշխատատեղեր, վերագործարկում․ Հետք

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 2022 թ. իր գործունեության հաշվետվության մեջ անդրադարձել է Հայաստանի մի քանի օդանավակայանների, որոնք չնայած ռազմավարական նշանակության օբյեկտներ են մեր երկրի համար, այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:   Կապանի օդանավակայանի շահագործումն անվտանգ չէ Կոմիտեն Կապանի «Սյունիք» օդանավակայանի շահագործումը գնահատում է ոչ անվտանգ, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ գտնվելու հանգամանքով: Ըստ ՔԱԿ-ի՝ այս գնահատականը հիմնված է շահագրգիռ ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »

Պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը կարող է դադարեցվել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը  (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է չգրանցված աշխատողների և ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ արձանագրվել ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական  ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար արգելվել է՝ վատ եղանակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի ապրիլի 11-ի ժամը 00:20-ից (Երևանի ժամանակով 01:20-ից) արգելված է մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսից Երևան ժամանող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավը այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել գիշերը ժամը 02:00-ից սկսած, ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում: Շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, ...

Կարդալ ավելին »

Լարսը բաց է երթևեկության համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի Հանրապետության  տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...

Կարդալ ավելին »
ajax-loader