Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ. 5 անձերի գործը դատարանում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 ՀՀ դրամին համարժեք 5082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք: Այդ մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ ...
Կարդալ ավելին »Ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հյուսիսարևելյան քամիները կփչեն 5-9 մ/վրկ արագությամբ։ Հաջորդ երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում կբարձրանա 6-9 աստիճանով։ Արմպետհիդրոմետ հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Երևանում սպասվում է չոր եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +8-ից +10 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +21-ից +23 աստիճան։ Տարածաշրջանային օդի ջերմաստիճանը՝ Շիրակ՝ գիշերը 0+5°C, ցերեկը ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, որից հետո կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ Այդ մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը։ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։ Նշվում է, որ աշնանային նստաշրջանի օրակարգում են լինելու Գազայի հատվածում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելուն ուղղված հրատապ ...
Կարդալ ավելին »Իջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժան: Այդ մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետը Թբիլիսիում հանդիպել է Կոբախիձեի հետ
Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: «Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը: Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդիպման մասին գրել է Երևանի քաղաքապետը՝ ...
Կարդալ ավելին »Բուլղարիան կարևորում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աթանաս Զաֆիրովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Զաֆիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի ...
Կարդալ ավելին »Խաղաղության բացակայության պայմաններում չենք կարող խոսել առաջընթացի և բարեկեցության մասին. ՀՀ նախագահ
Հայաստան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում: Ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ղրիբիին Եվրոպական Կորպորատիվ Խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու հնարավորության համար: Հայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը ...
Կարդալ ավելին »Հայկ Կոնջորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հեռանկարները
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. զոհվել է 6, փրկվել՝ 8 մարդ
Սեպտեմբերի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 206, փլուզման, պայթյունի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 1-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման` 3-ական, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 6, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային ...
Կարդալ ավելին »