Լուրեր

Ասիական ինդեքսներ. 27/08/25

Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 42807.82 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 3105.49 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 3883.56 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.94%-ով և կազմել 25829.91 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 27/08/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 382.82 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.72 դրամով և կազմել 447.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0054 դրամով և կազմել 4.7443 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 516.42 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Ombre by Mulliner. յուրօրինակ գրադիենտային ներկ` Bentley-ից

Լյուքս դասի ավտոարտադրող Bentley-ն Monterey Car Week-ի շրջանակներում իրականացվող The Quail միջոցառման ժամանակ ներկայացրել է «Ombre by Mulliner» անվամբ յուրօրինակ ներկը, հայտնում է Motоrious-ը։ Այս գրադիենտային էֆեկտը սահուն կերպով դիմացի տոպազի գույնից փոխակերպվում է հետևի Windsor Blue գույնին՝ ցուցադրելով ընկերության բարձրագույն վարպետությունը և նորարարությունը: Այս ծածկույթի ստեղծման գործընթացը մոտ 56 ժամ աշխատանք է պահանջում, որը ստեղծվում է Bentley-ի՝ Մեծ Բրիտանիայի ...

Կարդալ ավելին »

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանն ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են. ԿԳՄՍ նախարար

Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքները, ըստ նախարարի, ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, իսկ օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են. ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանից հրուշակեղեն ներմուծողների խոշորագույն տասնյակում է

2025 թվականի առաջին 7 ամիսներին Ռուսաստանը մոտ 36 հազար տոննա շաքարային հրուշակեղեն է արտահանել՝ ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է Ագրոէքսպորտը։ 2025 թվականին արժեքային արտահայտությամբ խոշորագույն ներմուծողը Ղազախստանն է, որին բաժին է ընկնում արտահանման 26%-ը։ Խոշորագույն ներմուծողների տասնյակում է հայտնվել նաև Հայաստանը։ Շաքարային հրուշակեղենը ներառում է մարմելադ, ծամովի կոնֆետներ, մաստակներ և նմանատիպ այլ ապրանքներ:

Կարդալ ավելին »

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող  Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։  Լրագրողը հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչվել է 193 տարբեր երկրների կողմից և շեշտել է, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը ճանաչած երկրների ...

Կարդալ ավելին »

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։ Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան

Հայաստանում օգոստոսի 27-28-ը կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։ Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։  Ակցիայի օպերատորներն են «Ռոսկինո»-ն և Ռուսաստանի կինոյի ֆոնդը։  «Կինոյի գիշեր» ակցիան նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։  Նշվում է, որ այս տարի հոբելյանական 10-րդ ակցիայի ծրագրում ներառված է 4 ֆիլմ, որոնք անվճար ցուցադրվելու ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 27/08/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 63.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 67.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 27/08/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.29%-ով և կազմել 3430.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 38.58 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1352.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader