Լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:  Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստակամ է խորացնել Լյուքսեմբուրգի հետ գործակցությունը առանց որևէ սահմանափակման․ Ալեն Սիմոնյան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի այցը Հայաստան վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այստեղ ներկա գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ- ում գտնվող բնակելի տարածքը, Երևանում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 22-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 78.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 82.31 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 22-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2416.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.85%-ով և կազմել 31.91 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.46%-ով և կազմել 1058.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 22-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 39872.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 5321.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 16832.62 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 22-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 18726.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 8141.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 8416.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 1199.26 կետ:

Կարդալ ավելին »

Դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով կալանավորվել է 58- ամյա տղամարդ

Արարատի մարզի բնակչուհուց 2024 թվականի մայիսի 18-ին ժամը 15:20-ին հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ ...

Կարդալ ավելին »

ՀԲ-ի հետ կիրագործվի կոշտ թափոնների կառավարման նախագիծ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Քաղաքապետարանից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երեւանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ եւ միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է ...

Կարդալ ավելին »

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: ««Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել ...

Կարդալ ավելին »
ajax-loader