Լուրեր

Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում

Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ...

Կարդալ ավելին »

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ): Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  «Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր ...

Կարդալ ավելին »

Իսպանիան առաջիկա շաբաթներին կճանաչի Պաղեստին պետությունը

Իսպանիայի կառավարությունը՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, առաջիկա շաբաթների ընթացքում կորոշի ճանաչել Պաղեստին պետությունը, անկախ նրանից, թե արդյոք ԵՄ մյուս երկրները կմիանան Մադրիդի քայլին։ Այս մասին պաշտոնական աղբյուրները հայտնել են Euractiv հրատարակության գործընկեր EFE գործակալությանը։ Չորեքշաբթի օրը Սանչեսը մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում այլ եվրոպացի առաջնորդների հետ՝ վերանայելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, բացատրելու Մադրիդի դիրքորոշումը և համակարգելու գործողությունները:Աղբյուրները նշում են, ...

Կարդալ ավելին »

Դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 2.7 տոկոսով

Հայաստանի Հանրապետության դրամի զգալի արժևորում է գրանցվել 2024 թ. մարտին՝ տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվել է 2.7 տոկոսով: Այդ մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ): Միջազգային պահուստները շարունակել են նվազել` 2023 թ. վերջի դրությամբ արձանագրված 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարից իջնելով 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի` մարտին՝ այս ...

Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։  Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը: Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում ...

Կարդալ ավելին »

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։ «Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», – EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: «Մեր զգոնության շնորհիվ հարվածները ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային անօրինական առևտրի ստուգայցին առգրավեցին բացօթյա վաճառվող ապրանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապրիլի 19-ին մայրաքաղաքում փողոցային առևտրի ստուգայց անցկացրեցին։ Ստուգայցի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավվել են կենտրոնական որոշ փողոցներում անօրինական կերպով վաճառվող ապրանքներ, այդ թվում՝ բացօթյա վաճառվող պտուղ-բանջարեղեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով արգելվում է փողոցային առևտուրը, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ապրանքն առգրավվում է։ «Բազմաթիվ ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար

Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` ընդգծելով, որ ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։  Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։  «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծնողների մեծ հնարավորություն է ընձեռում՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել՝ նկատի ունենալով, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կկայանա շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:  Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստ՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: ...

Կարդալ ավելին »

Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի հարձակման մասին

 Իրանի տարածքում վաղ առավոտյան պայթյուններ են լսվել։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։  ԱՄՆ բարձրաստիճան աղբյուրը CNN-ին նաև հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է` առաջիկա օրերին պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ-ն չի աջակցել դրան։ Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ առավոտյան մոտավորապես ժամը 4:00-ին Սպահանի նահանգի հյուսիսային և արևելյան հատվածներում ...

Կարդալ ավելին »
ajax-loader