Լուրեր

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում ապրիլի 26-ին ժամը 14.00-18.00 իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը շինարարը հնարավորինս կարճ ժամկետում կվերացնի։

Կարդալ ավելին »

46-ամյա շվեդ արքայադուստրը սպայական կոչման համար կծառայի բանակում

Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար, հայտնում է SVT-ը՝ Շվեդիայի զինված ուժերին հղումով։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու: Սպաների վերապատրաստման ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն համալսարանական կրթություն և սովորաբար տևում է 20-25 ամիս: Դասընթացը ներառում է տեսական և գործնական բաղադրիչներ՝ նպատակ ունենալով զարգացնել ...

Կարդալ ավելին »

Մարոկկոյի ՀՆԱ-ի 7%-ը կազմում է զբոսաշրջությունը

Մարոկկոյի զբոսաշրջության ոլորտը, որում աշխատում է 800 հազար մարդ, ապահովում է ՀՆԱ-ի 7%-ը։ Այս մասին հայտարարել է զբոսաշրջության, արհեստագործության և սոցիալական տնտեսության նախարար Ֆաթիմա ալ Զահրա Ամմուրը: «Այս ոլորտը Մարոկկոյի տնտեսության, մշակույթի և ազգային ինքնության հիմնարար հենասյունն է և զգալի ազդեցություն ունի այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը և արհեստները: Այս թվերը ցույց են տալիս ոչ միայն զբոսաշրջության արդյունաբերության կենսունակությունը, ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման վերաբերյալ հարցեր

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հայաստանում սկսվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու ծրագրի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3 տոկոսով

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ մարտին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.3 տոկոսով: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 10.4 տոկոս: Ընդհանրապես, 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նշված ցուցանիշը 14.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվում է ինկուբացիոն ծրագրերի լաբորատորիա

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի գործակցության շնորհիվ: Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ կառավարությունը ունի 212,847 բիթքոյն

ԱՄՆ կառավարությունը բիթքոյնների ամենամեծ սեփականատերերից մեկն է։ Ըստ Arkham Intelligence պլատֆորմի վերլուծաբանների՝ 2024թ. ապրիլի 12-ի դրությամբ ԱՄՆ-ն իր հաշվեկշռում ունի 212,847 BTC: Ապրիլի 12-ի դրությամբ Bitcoin-ի փոխարժեքով վերը նշված կապիտալը գնահատվում է մոտ 14.86 մլրդ դոլար: Բացի բիթքոյններից, ԱՄՆ իշխանությունները տիրապետում են մոտ 200 մլն դոլար արժողությամբ այլ կրիպտոարժույթների, այդ թվում՝ Ethereum, սթեյբլքոյններ Tether (USDT) և Circle (USDC): X-ում (նախկինում՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին առևտուրն աճում է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեսկզբից կայուն աճել է: Այդ մասին փաստող ցուցանիշներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հաշվետվությունից հետևում է, որ այս տարվա մարտին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 568.2 մլն դոլար: Մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցվել է 2.1 անգամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 7.3 տոկոս: Ընթացիկ ...

Կարդալ ավելին »

Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն ...

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 25-04-24

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 388.60 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.10 դրամով և կազմել 416.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.22 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.24 դրամով և կազմել 485.98 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader