Մարոկկոյի ՀՆԱ-ի 7%-ը կազմում է զբոսաշրջությունը

Մարոկկոյի զբոսաշրջության ոլորտը, որում աշխատում է 800 հազար մարդ, ապահովում է ՀՆԱ-ի 7%-ը։ Այս մասին հայտարարել է զբոսաշրջության, արհեստագործության և սոցիալական տնտեսության նախարար Ֆաթիմա ալ Զահրա Ամմուրը:

«Այս ոլորտը Մարոկկոյի տնտեսության, մշակույթի և ազգային ինքնության հիմնարար հենասյունն է և զգալի ազդեցություն ունի այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը և արհեստները: Այս թվերը ցույց են տալիս ոչ միայն զբոսաշրջության արդյունաբերության կենսունակությունը, այլև նրա կարևոր դերը Մարոկկոյի սոցիալ-տնտեսական զարգացման գործում», – ասել է նա:

Նրա խոսքով՝ 2022-ին թագավորություն է այցելել 11 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2023-ին՝ 14.5 միլիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Զբոսաշրջիկների ավելի քան մեկ երրորդը` մոտավորապես 5 միլիոնը, թագավորություն է եկել Ֆրանսիայից:

2019 թվականի հաջող ավարտից հետո թագավորությունում զբոսաշրջությունը լուրջ ճգնաժամ ապրեց 2020-2021 թվականներին՝ կորանավիրուսի համավարակով պայմանավորված, սակայն 2022 թվականից արդյունաբերությունը կրկին սկսել է զարգանալ արագ տեմպերով:

ajax-loader