Լուրեր

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 07-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 38852.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 5180.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 16349.25 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 07-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 18175.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 7996.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 8213.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 1186.20 կետ:

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան խաղերը: Մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Չեմպիոնների լիգայի 2023-2024  մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. Քաղաքացին փորձել է ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր. Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 6844 տուփ ծխախոտ. Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի ապրանքերում կան անհամապատասխանություններ. Օդային ճանապարհով առանց հայտարարագրման բրենդային օծանելիքների ներմուծման փորձը կանխվել է. Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ...

Կարդալ ավելին »

Սուրճի գինը 45 տարում հասել է գագաթնակետին

Էսպրեսսոյի և լուծվող ըմպելիքների մեջ օգտագործվող ռոբուստա սուրճի համաշխարհային գները ապրիլին բարձրացան մինչև 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այս մասին հայտնում է Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO) իր վերջին զեկույցում։ Սուրճի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 16,8%-ով և հասել 1,94 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց։ Ապրանքը շարունակում է թանկանալ Վիետնամի գյուղատնտեսական շրջաններում երաշտի և շոգի ֆոնին, որը ռոբուստայի ամենամեծ արտադրողն ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով: Ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ 1-ին ...

Կարդալ ավելին »

Մրցույթ՝ գիտության և ՏՏ ոլորտներում Հայաստան-Իտալիա գործակցության շրջանակում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության ...

Կարդալ ավելին »

Դավիթ, Նարե․ նորածինների ամենատարածված անունները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2023-ին Հայաստանում ծնվել է 17370 աղջիկ և 19220 տղա: Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 758 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 617 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 528: 2023-ին ՀՀ-ում ծնված 400 աղջիկ կրում է Լյուսի անունը, 372-ը՝ Մանե, ...

Կարդալ ավելին »
ajax-loader