Դավիթ, Նարե․ նորածինների ամենատարածված անունները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը: 2023-ին Հայաստանում ծնվել է 17370 աղջիկ և 19220 տղա:

Իգական անուններից ամենակիրառելին եղել է Նարե անունը. 758 աղջկա այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: 617 աղջկա այսպես են անվանել: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան՝ 528:

2023-ին ՀՀ-ում ծնված 400 աղջիկ կրում է Լյուսի անունը, 372-ը՝ Մանե, 370-ը՝ Եվա: Մարի է անվանադրվել 369 նորածին, Լուսե՝ 361-ը, Անգելինա՝ 327-ը: 2023-ի ամենատարածված իգական անունների տասնյակը եզրափակում է Աննան: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 322 աղջիկ:

Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են Անահիտ, Էլեն, Մարիամ, Արիանա, Անի, Նանե, Էմիլի, Միլա, Սոֆի, Էվա անունները:

Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: 1268 տղայի այսպես են անվանադրել: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: 913 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 610:

2023-ին ՀՀ-ում ծնված 575 տղա կրում է Մարկ անունը, 568-ը՝ Տիգրան, 523-ը՝ Միքայել: Արեգ և Մոնթե է անվանադրվել 518 նորածին, Ռոբերտ՝ 492-ը, Լեո՝ 455-ը: 2023-ի ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն: Այս անունն է կրում նախորդ տարի ծնված 455 տղա:

Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արմեն, Արթուր, Արամ, Արեն,  Ալեքս, Գոռ, Հովհաննես, Սամվել, Արման անունները:

ajax-loader