Լուրեր

Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և ...

Կարդալ ավելին »

Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը

Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։ Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս ...

Կարդալ ավելին »

Աշխատանքի տոնավաճառ՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ուսանողների համար

Կրթական ծրագրերի պրակտիկ կողմը ապահովելու, աշխատաշուկայում ուսանողների համար մասնագիտություն գտնելը հեշտացնելու, կարիերայի զարգացման հնարավորություններին, հեռանկարներին ծանոթացնելու համար մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպվեց Աշխատանքի տոնավաճառ: Մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ. պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ և ...

Կարդալ ավելին »

Բելգիացի և ֆրանսիացի գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր ...

Կարդալ ավելին »

Պարենի համաշխարհային գներն այս տարի առաջին անգամ աճել են

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի և բրնձի գնանշումների բարձրացման պատճառով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ...

Կարդալ ավելին »

ՀՀ 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը զորամասերում զրուցել է ժամկետային զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար ...

Կարդալ ավելին »

Լրացումներ աշխատանքային օրենսգրքում․ կենսաթոշակային տարիքն այլևս պայմանագրի լուծման հիմք չէ

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը։ Ըստ փոփոխությունների, գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում ...

Կարդալ ավելին »

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վթարից տուժել է հինգ մարդ. երկուսի վիճակը ծանր է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին ժամը 07։39-ին ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված ...

Կարդալ ավելին »

Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ-ը

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում  MALKHAS JAZZ BAND-ի  համերգային ծրագրով մայիսի 4-ին  ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:  Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց ...

Կարդալ ավելին »
ajax-loader