Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և ...
Կարդալ ավելին »Լուրեր
774 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Պական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
Կարդալ ավելին »ԲՏԱ-ն մասնագետների պատրաստման դասընթացի մրցույթ է հայտարարել․ բյուջեն՝ 280 մլն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023-ի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա: Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը վեցամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում: Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ...
Կարդալ ավելին »Փարիզի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Սարկոզիի դատավճիռը
Փարիզի վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ է թողել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: 68-ամյա քաղաքական գործիչը երկիրը նախագահել է 2007-2012 թթ.-ին: 2021 թ.-ին նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ 1 տարին՝ ենթարկվելով տնային կալանքի, որի ընթացքում նա պետք է էլեկտրոնային թևնոց ...
Կարդալ ավելին »Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։ Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները
ինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Այդ մասին տեղեկացնում է ֆիննական Helsingin sanomat պարբերականը: «Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է»,- նշում է պարբերականը: Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։ Ֆինլանդիայի ...
Կարդալ ավելին »ՀՀ–ում հիմնական դպրոցը կավարտեն մոտ 35 300, ավագ դպրոցը` 19 900 սովորողներ
Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նա տեղեկացրեց, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: «Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: ...
Կարդալ ավելին »Նեպալցի լեռնագնացն Էվերեստ բարձրանալու ռեկորդ է սահմանել
Նեպալցի հայտնի լեռնագնաց Կամի Ռիտան այսօր գերազանցել է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը՝ 27-րդ անգամ նվաճելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը (ծովի մակերևույթից 8 848 մետր): Այս մասին հաղորդում է նեպալական The Himalayan Times թերթը: 53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին): Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին։ Այդ ժամանակվանից նա ևս 26 ...
Կարդալ ավելին »Հայտնի են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու ...
Կարդալ ավելին »Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ մայիսի 21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ...
Կարդալ ավելին »