ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության, չի մատնանշում՝ որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 %-ը կվերանա»,- նշեց նա։ Անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուն՝ Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկման փուլում է։ «Մեր ընկալումն այն է, որ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Կաշառքով, փաստաթղթերի կեղծմամբ Covid-19-ի դեմ հավաստագիր ստանալու հիմքեր են ստեղծվել․ նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, ...
Կարդալ ավելին »Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առումով փոփոխություն կա. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի թեմայով բանակցություններում ըմբռնման որոշակի փոփոխություն կա: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ուրախությամբ ընդգծեմ, որ այդ թեմայով էլ, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն կա»,- ասաց Փաշինյանը: Ընդ որում, բանակցային գործընթացի ընթացքում երաշխավորի ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են: Վարչապետն ընդգծեց, որ երաշխավոր լինելն այսպիսի բարդ տարածաշրջանում, նախ ...
Կարդալ ավելին »Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածությունը չափող սարքեր
Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: «Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ` երիտասարդ գիտնականների համար, մրցանակային ֆոնդը 8 մլն դրամ է
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան): Սահմանվել են 2-ական մրցանակներ (1-ին և 2-րդ) 4 անվանակարգերում՝ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ քիմիա և Երկրի մասին գիտություններ կյանքի մասին գիտություններ հայագիտություն և հասարակական գիտություններ: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ Կաննի 76-րդ փառատոնին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ին մեկնարկած Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում սկսել է իր աշխատանքները: Կինոկենտրոնից հայտնում են, որ կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի France 3 TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով հայ կինոյի հարյուրամյա հոբելյանին, Կաննի միջազգային կինոփառատոնի «Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին, ազգային կինոոլորտի արդի ձեռքբերումներին և մարտահրավերներին։ Տեղի է ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկանում enq ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
Կարդալ ավելին »Կանխվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի ...
Կարդալ ավելին »Հայկական ռոբոտը՝ Ռոբինը, կրկին FOX 11 NEWS-ի եթերում է (տեսանյութ)
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ մայիսի 21-ին խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Կարդալ ավելին »