Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ ապրիլի 7-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը. առկա են փոփոխություններ
Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունն աճել է մոտ երկու անգամ
2022 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ այս հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և 2023 թվականին Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ կհիմնեն առաջին վիրուսազերծ կարտոֆիլի սածիլների գիտական արտադրություն: «Չնայած տեղական սերմարտադրության աճին, դեռևս պահպանվում է ներմուծված սերմերի կիրառումը Հայաստանում, և ...
Կարդալ ավելին »Այսուհետ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30%-ի չափով մասհանում կիրականացվի
Կառավարության ապրիլի 6-ի հերթական նիստում ընդունված որոշմամբ համայնքներին տրվել են նոր լիազորություններ։ Այսուհետ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում կիրականացվի 30%-ի չափով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների ընդունումը հանդիսանում ...
Կարդալ ավելին »ԵՊԲՀ-ի 28 նպատակային ուսուցման տեղերից 3-ը տրամադրվել է Տավուշի մարզին
Կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր, որից 3-ը՝ Տավուշի մարզին: Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին
Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում՝ քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից։ Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շիրակի մարզ են այցելել Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը և մրցավարի տեղակալ Դավիթ ...
Կարդալ ավելին »Մոտ 467 մլն դրամ է տրամադրվել Արթիկի 2 մանկապարտեզների նորոգման համար
466 մլն 912 հազար դրամ գումարը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է Արթիկի երկու մանկապարտեզների նորոգման համար։ Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։ 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ուշ երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Ապրիլի 8-ին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 9-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 7-8-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր ...
Կարդալ ավելին »Հայաստանից Balchug Capital-ը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Մետրոպոլիսը
Դավիթ Ամարյանի Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ Metropolis առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը: Գործարքի գումարը չի բացահայտվում։ Սա այս տարի մեր երկրորդ ձեռքբերումն է ՌԴ առեւտրային անշարժ գույքի շուկայում, ինչը հաստատում է մեր հավատարմությունը այս հատվածում գլոբալ ընդլայնման մեր ռազմավարությանը: Մեր պորտֆելի զարգացման շրջանակներում մտադիր ենք շարունակել Ռուսաստանում բարձրորակ անշարժ գույքում ռազմավարական ներդրումներ կատարելու մեր ծրագրերը»,- ասել ...
Կարդալ ավելին »Վարչապետը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարեց դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Փաշինյանն այս հանձնարականը տվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Մեզ պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական հիմնարկները դառնում են ավանդական բարեգործության օբյեկտ։ Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն, և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է և աթոռ, և հեռուստացույց գնել։ Բայց մյուս կողմից կան անհատներ և ...
Կարդալ ավելին »