ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 80-ամյակի շրջանակներում ապրիլի 19-ին ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» թեմայով «OTHA-Spring-2023» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում են առաջատար մաթեմատիկոսներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Մեքսիկայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Ղազախստանից, Հայաստանից։ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովն ավանդաբար անցկացվում է Դոնի Ռոստովում (ՌԴ)։ Որոշվել է այն 2023-ին ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Քառասունմեկամյա տղամարդուն Երևանում վրաերթի ենթարկած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի ...
Կարդալ ավելին »Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերեն հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ...
Կարդալ ավելին »Փրկարարները ծառը հեռացրել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են ...
Կարդալ ավելին »Թարմացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը
Հայաստանը թարմացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: «Թմրամոլությունն ու ընդհանրապես կախվածությունների հետ կապված խնդիրն իսկապես աշխարհի բոլոր երկրների օրակարգում ավելի ու ավելի լուրջ տեղ է ...
Կարդալ ավելին »Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ»․ մահացել է 9 անձ, գործը դատարանում է
Տնային պայմաններում պատրաստված օղի օգտագործելու հետևանքով 9 անձի մահվան գործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր ...
Կարդալ ավելին »Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Երևանում է
այաստանում ամուսնալուծության ցուցանիշները մտահոգիչ են: Այդ համատեքստում առավել սուր է խնդիրը Երևանում: 2022 թվականի տվյալներով՝ ամուսնալուծությունների թվով առաջատարը մայրաքաղաքն է: «Մի կողմից Հայաստանում զույգերը բավական ուշ են ամուսանանում, բայց մյուս կողմից մենք ունենք շատ լուրջ ամուսնալուծությունների խնդիր: Երևանում 2022 թվականի տվյալներով յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ ...
Կարդալ ավելին »750 հարցազրույց․ Հայոց ցեղասպանության վկաների պատմությունները՝ Երևանում
Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ–Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունն ապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես ...
Կարդալ ավելին »Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է. ՊԵԿ նախագահը՝ Հարկ վճարողի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հարկ վճարողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը ...
Կարդալ ավելին »Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու նպատակով ստացվել է 1100-ից ավելի դիմում
Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու պետական ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու արդյունքում այս տարվա միայն առաջին եռամսյակին ստացվել է 1132 դիմում: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման իր ելույթում: «2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ...
Կարդալ ավելին »