Փրկարարները ծառը հեռացրել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

ajax-loader