Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը, որի անդամները ժամանել են Հայաստան, մայիսի 11-ին մենահամերգով հանդես կգա մայրաքաղաքում: Համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 11-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կոմպոզիտոր և երաժիշտ Միգուել Դի Ջենովայի գլխավորությամբ Otros Aires խումբը ստեղծել է տանգո, էլեկտրո և էթնիկ երաժշտական ոճերի յուրահատուկ համադրություն, ինչի շնորհիվ համաշխարհային համբավ է ձեռք բերել: Otros Aires-ը միշտ դրական էներգիա է փոխանցում հանդիսատեսին, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Աննա Հակոբյանը Խորվաթիայում մասնակցել է եվրոպական առաջնորդների կանանց վեհաժողովին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Խորվաթիայում ՝ Զագրեբ քաղաքում մասնակցել է եվրոպական առաջնորդների կանանց վեհաժողովին: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել այս վեհաժողովից:
Կարդալ ավելին »Մրցույթ՝ հանքարդյունաբերության ոլորտի թեմաներով
Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որում, մասնվորապես, ասված է․«ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի սիրելի´ ուսանողներ ԶՊՄԿ ՓԲԸ իր 70-ամյակի և Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մեր մասնաճյուղի ուսանողների համար հայտարարում է մրցույթ՝ հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հետևյալ թեմաներով. Հանքարդյունաբերությունն աշխարհում (հեռանկարներ, ինովացիա, ժամանակակից թրենդեր): Հանքարդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ, առաջատար երկրներն ու ընկերությունները, միտումներն ու հեռանկարները: Բնապահպանական և ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Պուտինի հրավերով Մոսկվայում կմասնակցի Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Կարդալ ավելին »Հայաստանում անձրևային շաբաթ է սպասվում
Հայաստանի տարածքում մայիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:։ Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Երթուղիներից «Գազել»-ների դուրսբերումն ամենատրամաբանականն է․ Ավինյան
«Գազել» մակնիշի միկրոավտոբուսների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը ներկայացրեց նոր ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների ընթացքը։ Հարությունյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբացառվեն կրկնող գծերը և կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը։ Արձագանքելով Հարությունյանին՝ Ավինյանն ավելացրեց․ ...
Կարդալ ավելին »Սևանում 50-ամյա տղամարդը ծեծել է մորը և խեղդամահ արել. ՔԿ
Պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ 2023 թ. մայիսի 6-ին ժամը 20:55-ին «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել: Դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ...
Կարդալ ավելին »Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները պետք է տեղի ունենան նույն օրը․ Ավինյան
Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները այսուհետ պետք է տեղի ունենան նույն օրը, սա է լինելու պահանջը կապալառու ընկերությունների նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստին այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշել, որովհետև մենք ուզում ենք ասֆալտը տեղում քանդվի և փոսալցվի նույն օրը։ Օրենքում պետք է գրենք, որ ...
Կարդալ ավելին »Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և ...
Կարդալ ավելին »Գյումրիում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը
Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։ Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս ...
Կարդալ ավելին »