Հասարակություն

Շվեդիայի հայ համայնքն ի սատարումն շրջափակված Արցախի ավտոերթ է իրականացրել

Շվեդիայի հայ համայնքը մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։ Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...

Կարդալ ավելին »

Septemberfest․ մրգօղու փառատոն՝ Կողբում

Մրգօղին կարող է դառնալ հայկական բրենդ, իսկ փառատոններ պետք է անցկացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, հաըտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Կողբում երկրորդ անգամ տեղի կունենա մրգօղու փառատոն՝ Septemberfest-ը։ Առաջին անգամ փառատոնն անց է կացվել 2019 թ-ին, եւ, ըստ Կարեն Քոչարյանի, անցել է բարձր մակարդակով։ «Այն ժամանակ դեռ այսքան շատ փառատոններ չկային։ Մեզ համար կարեւոր էր ...

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ Աննա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում ընթանում է մաքսային ծառայողի պատրաստման 2-րդ փուլը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։Դիմորդների համար կազմակերպվել են  օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը գլխավորում էր  ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:Օգոստոսից ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ...

Կարդալ ավելին »

Էջմիածնում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին): Այս մասին տեղեկացնում ՍԱՏՄ-ն: Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը. – բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․ – արտադրական շինության հատակը և պատերը գտնվել ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ծանոթացել է Շենգավիթի մարզադպրոցների կառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։ Ծրագրի ...

Կարդալ ավելին »

Վթար Աշտարակի խճուղում, կան տուժածներ և մեկ զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ...

Կարդալ ավելին »

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածով ձերբակալվել է 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած ...

Կարդալ ավելին »
ajax-loader