ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում